Երբ է բացվելու Հայաստան -Թուրքիա ցամաքային սահմանը

Երբ է բացվելու Հայաստան -Թուրքիա ցամաքային սահմանը

«Կապված Հայաստան-Թուրքիա կարգավորման պրոցեսի հետ, այո, դուք ճիշտ եք, վերջին պայմանավորվածությունը, որը եղել է, եղել է այն, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։ Մեր կողմը՝ հայկական կողմը, աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար»։ Այս մասին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք շատ շուտով կավարտենք այդ աշխատանքները ու հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունը ու այս ամառվա ըթնացքում ի վերջո այդ պայամանավորվածությունները կիրագործվեն։ Գործընթացը կանգնած վիճակում չէ ու ես ըստ անհրաժեշտության խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։ Այս պահին հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Եթե լինի, անպայման տեղյակ կպահենք այդ մասին»,- հավելել է նա։