Changan-ը վերջերս հայտարարեց, որ սեպտեմբերի 4-ին կներկայացնի իր նոր ամբողջովին էլեկտրական քրոսովերը, ներքին կոդային անվանումը CD701, Changan Automotive Science and Technology երրորդ բնապահպանական համաժողովում:
Այս ամսվա սկզբին Changan-ը գրանցեց նոր ապրանքանիշ, որը կոչվում է E0: Մեծ է հավանականությունը, որ մեքենայի պաշտոնական անվանումը կլինի հենց E0: Գործարկումից հետո այն կմրցի NIO ES8-ի և BYD Tang EV-ի հետ:
Changan E0-ը, որը հիմնված է Changan SDA ճարտարապետության վրա, ունի 5000 x 1970 x 1630 մմ չափսերը և 3100 մմ անիվային բազա: Մեքենան կունենա հինգ տեղանոց սալոն, մինչդեռ դռների վրա բռնակներ չեն լինի։
Արտաքին հայելիները փոխարինվել են տեսախցիկներով։ Բացի տեսախցիկներից, այն կհամալրվի նաև լիդարներով, միլիմետրային ալիքային ռադարներով և ուլտրաձայնային ռադարներով՝ վարորդական աջակցության առաջադեմ համակարգի համար:
Ինչ վերաբերում է ինտերիերին, ապա սրահում վահանակ չկա, որը ցույց կտա բենզինի ծավալը, սպիդոմետրը, ջրի աստիճանը և այլ…։ Փոխարենը կա պրոյեկցիոն ցուցադրություն: Կենտրոնում տեղադրված է կառավարման մեծ էկրան, որն էլ ցույց կտա այդ ամենը:
Էլեկտրաէներգիայի բնութագրերը դեռևս չեն բացահայտվել: