
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ «Վագներ» մասնավոր զորախումբը ֆինանսավորվել է պետության կողմից։
«Ես ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին։ «Վագների» սպասարկումն ամբողջությամբ ապահովել է պետությունը, ՊՆ-ից, պետբյուջեից, մենք ամբողջությամբ ֆինանսավորել ենք այս խմբին»,- ասել է Պուտինը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, 2022 թվականի մայիսից մինչև այս տարվա մայիսը պետությունը վճարել է 86 միլիարդ ռուբլի «Վագների» ծախսերի համար։
«Վագների» սեփականատեր «Concord» ընկերությունը մեկ տարվա ընթացքում վաստակել է 80 միլիոն ռուբլի»,- ասել է Պուտինը։