Վերջապես ջրի անբավարարության խնդիրը լուծում է ստանալու

Վերջապես ջրի անբավարարության խնդիրը լուծում է ստանալու

Նինոծմինդա քաղաքում ջրամատակարարումը բարելավելու համար 2017 թվականին կանցկացվի նոր ջրագիծ, որը սկիզբ է առնելու Հեշտիա գյուղից:

Նոր ջրագծի հարցը քննարկվեց գամգեոբայում Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ջրամատակարարման ղեկավարության ներկայացուցիչներ Բադրի Սպանդարիշվիլիի և Գուրամ Շեշաբերիձեի միջև:

Քննարկվեց նաև ջրագիծը Դիլիֆից Նինոծմինդա հասցնելու հարցը, սակայն այստեղ մատակարարման հետ կապված խնդիր կա:

Հիշեցնենք, որ ջրի անբավարարության խնդիրը մի քանի տարի է ծառացած է բնակիչների առջև, թե գյուղերում, թե քաղաքում, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը:

Մանրամասների մասին տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանից.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting