Հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում կողմերի միջև հերթական առճակատման մասին

Հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում կողմերի միջև հերթական առճակատման մասին

Հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժի կրակոցից չորս մարդ է զոհվել։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ անցած գիշեր ադրբեջանական զինուժը հրետանուց կրակ է բացել Մարտունիի և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր։

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ հրետանային ռմբակոծության հետևանքով զինվորներ են զոհվել։

Հայկական կողմից կրակ բացելու մասին տեղեկություններ են տարածել նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Աղդամիի շրջանում կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ադրբեջանական բանակի մեկ զինծառայող վիրավորվել է։ 1tv.ge