
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում հունիսի 29-ից հուլիսի 1-ի առավոտը սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ առատ։ Արևելյան Վրաստանում նաև կարկուտ է սպասվում։
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կդիտվի ուժեղ արևմտյան քամի, ծովում սպասվում է 4 բալանոց փոթորիկ։
Ըստ կանխատեսումների՝ հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքների սկիզբն ու ակտիվացումը։ sknews.ge