
Թբիլիսիում և Շիդա Քարթլիի շրջանի մի քանի գյուղերում մոբիլիզացվել են իրավապահները. այստեղ հատուկ գործողություն է իրականացվում՝ ենթադրյալ թմրավաճառներին ձերբակալելու համար, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Նախնական տվյալներով՝ իրավապահներն արդեն երկու հոգու բերման են ենթարկել նրանց տներում խուզարկությունից հետո։
«Դատավորի որոշման հիման վրա խուզարկել ենք մեկ քաղաքացու բնակարան և հայտնաբերել որոշակի նյութ, որն ուղարկվել է փորձաքննության: Նմանատիպ իրադարձություններ տեղի են ունենում նաև այլ վայրերում»,- ասել է Շիդա Քարթլիի ոստիկանության բաժնի տնօրեն Վալերի Տելիան։
Թբիլիսիում հատուկ գործողություն է ընթանում Փոնիճալայի շրջանում։
Վրաստանի ՆԳՆ-ն Շիդա Քարթլիում հատուկ գործողության հետ կապված լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ։