Որ հիվանդություններից են ամենաշատը մահանում Վրաստանում

Որ հիվանդություններից են ամենաշատը մահանում Վրաստանում

2022 թվականին Վրաստանում մահացել է 49 118 մարդ, ինչը 10 788 միավորով (18 տոկոսով) պակաս է 2021 թվականի ցուցանիշից։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ մահացության պատճառների թվում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները, որոնք կազմում են մահացածների համապատասխանաբար 35,9 և 9,2 տոկոսը։

«Մահացածների թվի տոկոսային բաշխումն ըստ մահացության պատճառների եւ տարիքային տարբեր խմբերի համար տարբեր է։

Մինչև 5 տարեկան մահացած երեխաների մոտ գերակշռում են պերինատալ շրջանում ծագող խանգարումները։ 5-39 տարեկանում գերակշռում են վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառների տարբեր հետևանքները, քանի որ նշված տարիքային խմբի համար դժբախտ պատահարների հավանականությունը համեմատաբար մեծ է, իսկ 2022 թվականին 40 և բարձր տարիքի բնակչության մահվան պատճառների թվում՝ գերիշխող են արյան շրջանառության համակարգի հիվանդություններն ու ուռուցքները»,- նշվում է Սակստատում։