
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 29-ից հուլիսի 1-ի առավոտ Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ հորդառատ, ինչպես նաև կայծակ։
Ըստ կանխատեսումների՝ կարկուտ է սպասվում նաև Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում։
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին արեւմուտքից կփչի ուժեղ քամի։ Ծովում չորս բալանոց փոթորիկ է սպասվում:
«Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրհեղեղներ, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։