Ոսկե մեդալակիր Ռիտա Մադոյանի պատմությունը

Ոսկե մեդալակիր Ռիտա Մադոյանի պատմությունը

Մեր այսօրվա հերոսը Ռիտա Մադոյանն է:

Ռիտան արմատներով Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղից է և նրա ընտանիքը արդեն երկար տարիներ է ինչ ապրում է ՌԴ- ում: 18 տարեկան Ռիտան ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալակիր է:

Մեր հերոսուհուն հեշտությամբ չի տրվել այն ամենը, ինչ այօր ունի: Նա մեծ դժվարությամբ հաղթահարել է լեզվական բարիերը, որին ոչ մի կերպ չի խանգարել ազգային պատկանելիությունը:

Ռիտայի շփվող տեսակ լինելը շատ է օգնել լեզվի յուրացման հարցում, ինպես նաև նրան շատ են աջակցել ու ամուր հենարան հանդիսացել ծնողները: Մեզ հետ զրույցում Ռիտան խոսեց ապագայի պլանների մասին: Նա պլանավորւմ է ընդունվել բժշկական համալսարան, քանի որ նա փոքրուց շատ է սիրել այս մասնագիտությունը և իրեն այլ ոլորտում չի պատկերացրել:


Մեր հերոսուհին ազատ ժամանակը տրամադրում է գրականությանը և ասմունքում է հիմնականում հայերեն լեզվով:

Նյութի հեղինակը NOR ռադիոյի կամավոր Շուշանիկ Մկրտչյանն է: