
Շվեդիայում Ղուրանի այրումը, ինչպես նաև այս հանցագործությունը կատարողները, մտքի ազատության քողի տակ դա թույլ տվողները, այդ անհեթեթության վրա աչք փակողները չեն հասնի իրենց նպատակներին,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թուրքիան երբեք չի խոնարհվի սադրիչ կամ սպառնալից քաղաքականության առաջ։
«Մենք մեր արձագանքը կարտահայտենք ամենաուժեղ ձևով, քանի դեռ պայքարում ենք ահաբեկչական կազմակերպությունների և իսլամի թշնամիների դեմ։ Մենք վերջապես կսովորեցնենք ամբարտավան արեւմուտքցիներին, որ մահմեդական սրբերին վիրավորելը մտքի ազատություն չէ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։