
Զուգդիդիում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դեռահասի նկատմամբ սեռական հանցագործության մեղադրանքով։ Պատմությունը հրապարակային է դարձել այն բանից հետո, երբ մայրը երեխային ցավերի պատճառով տարել է կլինիկա։ Պարզվել է, որ երեխան երեք ամսական և երկու շաբաթական հղի է։
Ինչպես հայտնի է, ծնողը չի դիմել ոստիկանություն և գնացել է Քութաիսիի կլինիկա՝ երեխային աբորտ անելու։ Բժիշկները գործի մասին տեղյակ են պահել իրավապահներին։
Ընտանիքներն ապրում են իրար կողքի։ Երեխան ու մայրն արդեն ցուցմունք են տվել ոստիկանություն, դեռահասը հետազոտվել է։
Փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով։