
Վրաստանի կառավարությունը նախատեսում է թարմացնել անձնագրերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, անձնագրերի թարմացման աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Աշխատում ենք նաեւ ազգային նոր անձնագրերի թարմացման ուղղությամբ։ Մեր ցանկությունն է 2024 թվականին ունենալ նոր անձնագիր, մենք պետք է ունենանք ժամանակակից, եվրոպական ստանդարտի անձնագիր, եղածն արդեն հնացել է»,- ասել է Ղարիբաշվիլին։