Ախալքալաքում այսօր տեղի ունեցած բախման հետևանքով, 34-ամյա երիտասարդը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է վարում Վրաստանի Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով, որը ենթադրում է «Դիտավորյալ. թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը»,- հայտնում է jnews-ը։
Այսօր՝ հունիսի 30-ին, կեսօրին միջադեպ է տեղի ունեցել Ախալքալաքում։ Jnews-ի փոխանցմամբ՝ մի երիտասարդ հրազենից կրակել է երկրորդ տղամարդու ոտքին։ Հիվանդանոց է տեղափոխվել մոտ 34 տարեկան մի երիտասարդ, ոտքի ստորին հատվածում վիրավորում ստացած, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա՝ քաղաքային հիվանդանոցից ոչ հեռու, այն վայրում, որտեղ նախապես հայտնաբերվել էր վիրավորը, ավտոմեքենա է կայանված, մի փոքր տարածք շրջափակված է։ ՆԳՆ-ից հայտնում են, որ «այս մեքենայի շուրջ կատարվում են հետախուզական միջոցառումներ»։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննում է Վրաստանի քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով
: Սույն արարքը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։