Վիզաների տրամադրումը ռուսներին դադարեցվում է. Լատվիայի նախագահ

Վիզաների տրամադրումը ռուսներին դադարեցվում է. Լատվիայի նախագահ

Լատվիայի իշխանությունները դադարեցնում են բոլոր տեսակի վիզաների տրամադրումը ռուսներին. այս մասին շաբաթ օրը Twitter-ում գրել է բալթյան հանրապետության ընտրված նախագահ Էդգարս Ռինկևիչսը։

«Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Լատվիան մարդասիրական կամ այլ տեսակի վիզաներ չի տրամադրի»
,- ասվում է տեքստում։

Ռինկևիչսը նաև նշել է, որ ռուսների համար նախկին բոլոր ճանապարհորդական սահմանափակումները կմնան ուժի մեջ:

«Ռուսաստանի քաղաքացիների համար 2022 թվականի սեպտեմբերին ընդունված սահմանի անցման սահմանափակումները չեն փոխվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան սերտորեն համակարգում են սահմանային անվտանգության հարցերը Ռուսաստանի և Բելառուսի հետ։

«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք համատեղ որոշումներ կայացնել»,- գրել է Ռինկևիչսը։tv9news.ge