Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից սոցիալապես անապահով երեխաները 150 լարիի փոխարեն, ամսեկան կստանան 200 լարի օգնություն։
Ինչպես հայտնել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, այս ծրագրի համար ընթացիկ տարվա բյուջեին կավելացվի 70 մլն լարի։
Այս փոփոխությունը կազդի մոտավորապես 233,000 երեխայի վրա: