4 բալանոց փոթորիկ ծովում` զգուշացնում են բնակչությանը

4 բալանոց փոթորիկ ծովում` զգուշացնում են բնակչությանը

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակի սպասվող վատթարացման մասին։

«Հունիսի 29-ից հուլիսի 1-ի առավոտ Վրաստանում սպասվում է անձրեւ, տեղ-տեղ՝ ուժգին, կանխատեսում են կայծակ, արևելյան Վրաստանում տեղ-տեղ կարկուտ, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին արևմտյան ուղղությամբ կդիտվի քամու ուժգնացում, ծովում սպասվում է  4 բալանոց փոթորիկ: 

«Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։