
Քութաիսիի օդանավակայանի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի զոհ է դարձել 5 մարդ։ Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ պայթել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ 4 մարդ տեղում մահացել է, մեկը՝ կլինիկայում։ Կլինիկա տեղափոխված ևս մեկ տուժածի վիճակը ծանր է. Միջադեպը տեղի է ունեցել լուսադեմին։ Interpressnews.ge