Ջրահեռացման համակարգի բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում Նինոծմինդայում

Ջրահեռացման համակարգի բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում Նինոծմինդայում

Նինոծմինդայում կան փողոցներ որտեղ ջրահեռացման համակարգ չկա, այդ պատճառով անձրեւային եղանակների ժամանակ ջուրը հոսում է փողոցի ամբողջ երկայնքով եւ ոտքով անցնել անհնար է:

Այս իրավիճակը լուրջ անհարմարություններ է ստեղծում տեղի բնակիչների համար։ Բնակիչները նշում են, որ լավ կլիներ ուշադրություն դարձվեր փողոցներին և ջրահեռացման համակարգ կառուցվեր։

Այս հարցի շուրջ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն, որտեղից մասնագետ՝ Արարատ Դարբինյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Այս պահին ջրահեռացման համակարգի շինարարության աշխատանքներ են տարվում Կապուտիկյան, Նինոշվիլի, Գոգոլ եւ Կամո փողոցներում: Ասեմ, որ կան փողոցներ որոնք նոր են ասֆալտապատվում եւ դրանց հետ մեկտեղ նախագծով նախատեսված է ջրահեռացման համակարգի կառուցումը: Իսկ ինչ վերաբերվում է կենտրոնական ճանապարհին այն մեր իրավասությունների մեջ չի մտնում, քանի որ այն հսկվում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի կողմից»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ջրահեռացման համակարգի բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում Նինոծմինդայում