Արդյո՞ք տեսախցիկային հսկողությունը արդյունավետ կլինի մաքրության պահպանման տեսանկյունից. հարցում

Արդյո՞ք տեսախցիկային հսկողությունը արդյունավետ կլինի մաքրության պահպանման տեսանկյունից. հարցում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս տարի կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կհետևեն մունիցիպալիտետի մաքրության պահպանմանը: Այն դեպքում, եթե տեսախցիկները ֆիքսեն օրինազանցներին, ապա վերջիններս կտուգանվեն 500 լարի գումարի չափով:

Այս հարցի հետ կապված Ռադիո Նորի կամավորական Էդգար Իրիցյանը անցկացրել է հարցում բնակիչների շրջանում: Նրա այն հարցին, թե ձեր կարծիքով տեսախցիկների տեղադրումը արդյոք կօգնի աղբի խնդրի լուծմանը, բնակիչների մեծամասնությունը դրական են պատասխանել, իսկ մի մասն էլ պատասխանել է, որ միևնույնն է դրանով հարցը չի լուծվի, քանի որ տեսախցիկով արձանագրվածը միշտ չէ, որ հասնելու է համապատասխան մարմիններին:

Նյութը պատրաստել է Ռադիո Նորի կամավորական Էդգար Իրիցյանը



Opinion, pooling and voting