Նինոծմինդա քաղաքում արդեն մի քանի օր է խմելու ջուրը աղտոտված է, ինչը տեղի բնակչությանը ստիպել է ջրի մատակարարման այլընտրանքային ուղիներ փնտրել։ Մի քանի օր ջուրն ուներ դեղնականաչավուն գույն և թթու համ, ինչը խմելու համար պիտանի չէր դարձնում։ Մարդիկ խմելու ջուր են գնում խանութներից կամ եռացնում են ծորակի ջուրը և միայն դրանից հետո օգտագործում։
Բնակչության մի մասի կարծիքով՝ խնդրի պատճառ են հորդառատ անձրեւները։ Ոմանք կարծում են, որ խմելու ջրի ջրավազանները նույնպես չեն մաքրվում, և այդ պատճառով ջուրն աղտոտվում է։
Այս առնչությամբ կապ հաստատեցինք Նինոծմինդայի ջրամատակարարման ծառայության հետ, որտեղ ընկերության տեխնիկական բաժնի նորանշանակ պետ Արզուն Գորոյանը մեկնաբանեց իրավիճակը. Նա նաեւ հաստատեց, որ խնդիրը կապված է հորդառատ անձրեւների հետ։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ ընկերությունը շաբաթական երկու անգամ ստուգում է ջրի որակը և պարբերաբար քլորացնում է այն, որպեսզի նվազագույնի հասցնի աղտոտվածությունը: Սակայն «այդ խնդիրը մենք տեսնում ենք ամբողջ երկրում, քանի որ այն կապված է բնական երևույթների հետ»,- ասում է նա։
Ջրավազանների վիճակի վերաբերյալ Գորոյանն ասաց, որ ընկերությունը տարին երկու անգամ ախտահանում է դրանք։ Իսկ խմելու ջրի սակավության խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ 2024 թվականին մեծածավալ ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կփոխվի ջրամատակարարման համակարգը և կտեղադրվեն հաշվիչներ։ Նրա խոսքով, այս ծրագրի համար կհատկացվի մինչև 30 մլն լարի։
Մանրամասները ձայնագրությունում։