«Վրացական երկաթուղիներ»-ի հաղորդմամբ` Մարելի կայարանի մոտ սողանքից գծերն ամբողջությամբ մաքրվել են, և վերականգնվել է շփման ցանցը։
Ըստ այդմ, «Վրացական երկաթուղիներ»-ով երթևեկությունը կվերսկսվի հուլիսի 3-ի ժամը 17:00-ից։ Մասնավորապես, կեսօրից հետո կիրականացվեն հետևյալ չվերթերը.
Ի դեպ, հուլիսի 1-ին երկաթուղու Մարելի կայարանի հատվածում սողանք է տեղի ունեցել, ինչի պատճառով չեղարկվել են չվերթերը։ Մաքրման աշխատանքների ժամանակ այսօր՝ հուլիսի 3-ին, հողային զանգվածի տակ հայտնաբերվել է տեղի բնակչի՝ 72-ամյա տղամարդու դի: aliq.ge