Վերջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպայում A-95 մակնիշի բենզինի վառելիքի գինը չի փոխվել՝ մեկ լիտրի համար 1,50 եվրոյով, դիզելային վառելիքի միջին գինն աճել է՝ 0,01 – 1,41 եվրոյով մեկ լիտրի դիմաց։ Այս մասին տեղեկություն է տարածում Նավթամթերք ներկրողների միությունը։
Նրանց զեկույցների համաձայն՝ եվրոպական երկրներում ամենաթանկ վառելիքը Նիդեռլանդներում է, Ֆինլանդիայում և Իսլանդիայում։ Այս երկրներում վառելիքի գինը մոտ 25-30%-ով բարձր է մյուս եվրոպական երկրների միջին գներից։
«Հունիսի 30-ի դրությամբ Նիդեռլանդներում A-95 մակնիշի բենզինի միջին գինը կազմում է – 2,09 եվրո, A-98 մակնիշի բենզինը2,25 եվրո, դիզելային վառելիքը 1,76 եվրո; Նորվեգիայում A-95 մակնիշի բենզինի միջին գինը՝ 1,90 եվրո, A-98 մակնիշի բենզինը՝ 2,05 եվրո, դիզելային վառելիքը՝ 1,65 եվրո; Ֆինլանդիայում A-95 բենզինի միջին գինը 1,97 եվրո է, A-98 բենզինը 2,06 եվրո, դիզելային վառելիքը 1,87 եվրո:
Ամենաէժան վառելիքը Ռուսաստանում է՝ A-92 մակնիշի բենզինը0,514 եվրո, A-95 մակնիշի բենզինը 0,55 եվրո, A-98 մակնիշի բենզինը0,66 եվրո, դիզելային վառելիքը 0,62 եվրո:
Հարկ է նշել նաև վառելիքի գինը մեր տարածաշրջանի երկրներում.
Տեղեկության համար նշենք, որ Վրաստանում բրենդային բենզալցակայաններում A-92 մակնիշի բենզինի գինը արժե0,85 եվրո, A-95 մակնիշի բենզինը 0,97 եվրո, A-98 մակնիշի բենզինը` 1,22