Բուհերում ուսումնական տարին ավարտին է մոտենում, որն աչքի ընկավ ուսանողների համար որպես ամենածանր տարիներից մեկը: Ուսումնական տարին սկսվեց հետհամաճարակային դժվարություներով, որին հաջորդեց բարձր գնաճը: Որքա՞ն գումար է անհրաժեշտ ուսանողին մեկ ամիս իր ծախսերը հոգալու համար, արդյոք աշխատելու դեպքում վաստակած գումարը բավականացնում է, այս և այլ հարցերի պատասխաններն ստանալու համար Jnews-ը հարցում է իրականացրել Հայաստանի ու Վրաստանի տարբեր քաղաքներում սովորող Ոուսանողների շրջանում: Գրում է jnews.ge-ն
Առցանց հարցմանը մասնակցել է 40 ուսանող, որոնցից 20-ը՝ Թբիլիսիի, 10-ը՝ Երևանի, իսկ 10-ը՝ համապատասխանաբար Ախալքալաքի և Ախալցիխեի Բուհերում սովորող ուսանողներն են:
Ըստ հարցման արդյունքների՝ Թբիլիսում և Երևանում սովորող ուսանողների ծախսերը միմյանցից շատ չեն տարբերվում: Այս քաղաքներում սովորող ուսանողներին ամսական միջինում անհրաժեշտ է 700-1000 լարի, որը ներառում է նաև բնակարանավարձը, որն էլ մի ուսանողի համար միջինում կազմում է 200-300 լարի:
Ախալքալաքում և Ախալցիխեում ուսանողի ծախսերը զգալի տարբերվում են կապված բնակարանավարձի համեմատաբար ցածր գների հետ: Ուսանողներին այս քաղաքներում անհրաժեշտ է 400-600 լարի, այստեղ բնակարանավարձի միջիում մի ուսանողի համար կազմում է 50-150 լարի:
Թբիլիսիում և Երևանում չնայած այն հանգամանքին, որ ծախսերը կրկնակի ավել են, ուսանողների մոտ 45-50%-ն աշխատում է, բայց աշխատավարձի չափի պատճառով, ոչ բոլորն են կարողանում աշխատել բավականաչափ գումար իրենց ծախսերը հոգալու համար:
Jnews-ի հարցին, թե ինչի վրա են ուսանողներն ամենաշատ գումար ծախսում ըստ հերթականության ուսանողններն առանձնացրել են՝