Վրաստանում ամուսնական ոսկյա մատանու գինն էժանացել է

Վրաստանում  ամուսնական ոսկյա մատանու գինն էժանացել է

Geostat-ի հունիսյան տվյալներով՝ 958 նմուշ ոսկյա ամուսնական մատանիների գինը մեկ տարում նվազել է 5,64%-ով։

Անցյալ տարվա սեպտեմբերին ոսկու 1630 դոլարի կտրուկ անկումից հետո միջազգային բորսայում գներն աճում են և ներկայումս 1 ունցիայի արժեքը 1900 դոլարի սահմաններում է։ Այս պայմաններում ավելանում է նաեւ Վրաստանից ոսկու արտահանումը։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսներին երկրից արտահանվել է 38,2 մլն ԱՄՆ դոլարի 1,29 տոննա ոսկի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 35,1 մլն ԱՄՆ դոլարի 1,09 տոննա ոսկի։ Ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 8.8%-ով և 18.3%-ով։

Այս տարի ոսկին արտահանվել է միայն երեք երկիր, դրանք են՝

  • Շվեյցարիա- 32.1 միլիոն ԱՄՆ դոլար;
  • Արաբական Միացյալ Էմիրություններ- 1.4 միլիոն ԱՄՆ դոլար;
  • Թուրքիա- 4.7 միլիոն ԱՄՆ դոլար։