Մոսկվայի և Թբիլիսիի միջև թռիչքների հաճախականությունն ավելանում է

Մոսկվայի և Թբիլիսիի միջև թռիչքների հաճախականությունն ավելանում է

Ռուսական «Ազիմուտ» և վրացական Georgian Airways ավիաընկերությունը ավելացնում են Մոսկվայի և Թբիլիսիի միջև թռիչքների հաճախականությունը։

«Էխո-Կավկազա» հրատարակությունը, հիմնվելով «Ազիմուտ» կայքում հրապարակված հայտարարության վրա, հայտնում է, որ ընկերությունը շաբաթական յոթ չվերթի փոխարեն կիրականացնի 14 չվերթ։

«Ներկայումս չվերթներն իրականացվում են ամեն առավոտ, իսկ հուլիսի 5-ից չվացուցակում կհայտնվի նաեւ երեկոյան չվերթ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Georgian Airways-ը շաբաթական երեք չվերթ կավելացնի «Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի» ուղղությամբ։

Հրատարակությունը գրում է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև թռիչքների հաճախականությունը կաճի մինչև շաբաթական 24 չվերթ։ tv9news.ge