Ռուբլին վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակում է թուլանալ ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ:
NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ հուլիսի 4 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլիի փոխարժեքը:
Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, այսօր Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում՝ 1000 ռուբլին արժե 29,40(Золотая Корона), 25,70(Юнистрим): Իսկ 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 23,50 լարի:
«TBC» բանկում 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 24,10 լարի, իսկ փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 29,10(Золотая Корона), 27,60(Юнистрим):
«Liberty» բանկում 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 26,20 լարի, իսկ փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 27,60 լարի (Юнистрим):
Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 28,50 լարի:
«Մի քանի ամիս առաջ 1000 ռուբլին փոխանակում էինք 40-42 լարիով, այժմ այն գրեթե գին չունի: Մեր Ջավախքի բնակչության մեծ մասը Ռուսաստան է գնում աշխատելու, եթե այդ փողը այսօրվա փոխարժեքով փոխեն ժողովրդի աշխատանքն ու քրտինքը հավասար կլինի զրոյի»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն այսօր՝ հուլիսի 4-ին, ռուսական 100 ռուբլին արժե 2.9183 լարի։ Դոլարը կազմում է 2.6092 լարի՝ մեկ դոլարի դիմաց։ Մեկ եվրոն արժե 2.8422 լարի։ Հայկական 1000 դրամը արժե 6.7536 լարի։
Կարդացեք նաեւ՝