Արդյո՞ք շահավետ է բնակիչների համար վարկերի լարիացումը

Արդյո՞ք շահավետ է բնակիչների համար վարկերի լարիացումը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրեթե չկա մի ընտանիք, որ բանկում վարկ ունեցած չլինի ինչպես լարիի, այնպես էլ արտարժույթի տեսքով:

Վրաստանի կառավարությունը հաստատել է վարկերի լարիացման ծրագիրը, այսինքն այսուհետև բնակիչները վարկը վերցնելու են լարիով: Այս օրենքը վերաբերում է ֆիզիկական անձանց, ում տարեկան եկամուտը չի գերազանցել 100 հազար լարին 2015 թվականի ընթացքում: Միևնույն ժամանակ ընդհանուր պարտքի մնացորդը չպիտի գերազանցեր 40 հազար լարին 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
Սակայն այն դեպքում, եթե 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016թ. նոյեմբերի 28-ը մարվել է պարտքը, ապա այդ ժամանակահատվածի մնացորդը կսուբսիդավորվի կառավարության կողմից: Կա նաև կարծիք, որ վարկերի լարիացման արդյունքում ինչ-որ չափով կթեթևանա վարկառուների ծանր բեռը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները այս հարցի առնչությամբ ունեն տարբեր կարծիքներ, համաձայն դրանց, վարկերի լարիացումը դրականորեն չի անդրադառնա, քանի որ Վրաստանում տոկոսադրույքները շատ բարձր են, փոխակերպումից /կոնվերտացիա/ դրական փոփոխություններ պետք չէ սպասել:

Ռադիո Նորը որոշեց տեղեկատվություն ստանալ բանկերից մեկից՝ այցելելով Նինոծմինդա քաղաքի ՛՛ԹիԲիՍի՛՛ բանկի մասնաճյուղ, սակայն բանկում հրաժարվեցին մեզ հուզող հարցի առնչությամբ մեկնաբանություններ տալ:

Մենք դիմեցինք ՛՛Լիբերթի՛՛ բանկին, որի աշխատակից Արշալույս Ջաղացպանյանը նշեց, որ այդ բոլոր միջոցառումները ուղղված են ազգային արժույթի կայունացմանն ու ամրապնդմանը:

Մանրամասները մեր տեսանյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting