Հմայակ Գրիգորյանը Նինոծմինդայից է, նա այն եզակիներից է, ով արդեն մի քանի տարի է, ինչ փոքր քաղաքում զբաղվում է տարատեսակ չրերի մասսայական արտադրությամբ։
Սկզբնական շրջանում Հմայակի արտադրանքերը սպառվել են Նինոծմինդայի շուկայում։ Այնուհետև պահանջարկի ավելանալու հետ մեկտեղ ավելացել է նաև առաջարկը, և Գրիգորյանները մտածել են տեսականին ընդլայնելու մասին, և այսօր նրանց արտադրանքը հասնում և անցնում է վեց տոննան։
Հմայակը մեզ զրույցում նշեց, որ իր արտադրանքը արդեն լայն պահանջարկ ունի Վրաստանի տարբեր քաղաքների շուկայում, բայց մասսայական դեռ չի արտահանվում այլ երկրներ։ Չնայած նա ունի հավատարիմ հաճախորդներ, ովքեր մեծ քանակությամբ սպառում են և տեղափոխում այլ երկրներ, այդ թվում՝ ԵՄ։
Ձեռնարկատերը սկզբնական շրջանում շատ խնդիրների է բախվել, չորանոցների, տարածքի և գույքի հետ կապված։ Դիմել է տարբեր դրամաշնորհային ծրագրերի և մերժում ստացել, չնայած այդ ամենին նա չի հանձնվել և իր նպատակին հասնելու համար արել է իր քայլերը, գուցե դանդաղ, բայց վստահ իր ուժերին առաջ է գնում և հավատում է, որ առաջիկայում դեռ շատ երկրների շուկաներ կնվաճի։
Չրեր արտադրելու և ԵՄ շուկա մուտք գործելու առավելությունների մասին աուդիոծրագրում։