Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ազգային գործակալությունը օդերևութաբանական ռադար է տեղադրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարավանա գյուղում։
Գործակալության աշխատակիցների խոսքով, տեղումների քանակը որակապես որոշելու համար ռադարներ են տեղադրվելու Վրաստանի ողջ տարածքում։
Օդերեւութաբանական ռադարի օգնությամբ հնարավոր կլինի որոշել սպասվող տեղումների քանակը և ինտենսիվությունը Վրաստանի գրեթե ողջ տարածքում, ինչը կապահովի կանխատեսումների ժամանակին փոխանցումը համապատասխան մարմիններին և նախազգուշացում հնարավոր տարերային աղետների մասին։
Կայաններն ապահովում են օդերևութաբանական պարամետրերի, մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի և սինուսոիդայնության, տեղումների, քամու արագության և ուղղության շարունակական չափում, ինչպես նաև տվյալների առցանց փոխանցում:
Առավել մանրամասն՝ հեռախոսազրույցում։