
Կախեթիի Վելիսցիխե գյուղում սպանություն է տեղի ունեցել:
Առկա տեղեկությունների համաձայն՝ գյուղի կենտրոնում վեճի պատճառով երիտասարդը հրազենով սպանել է երկու տղամարդու։
Տեղացիները չեն կարող նշել սպանության դրդապատճառը։
Տեղում մոբիլիզացված են իրավապահները։ Կատարվում են քննչական գործողություններ։
Ներքին գործերի նախարարությունը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել: