Խոսելով Եվրամիության կողմից Վրաստանին ներկայացված 12 հանձնարարականների մասին՝ Նինոծմինդայից Գրիգոր Սահակյանն ասաց. «Վրաստանի ցանկացած քաղաքացի ցանկանում է լավ պայմաններում ապրել, և մեծամասնությունը տեսնում է այդ լավ պայմանները Եվրամիությունում։ Մենք դեռ Եվրամիության անդամ չենք, բայց աշխատանքի կամ կրթության առումով շատ հնարավորություններ ունենք»:
Գրիգորը ողջունում է Վրաստանի Եվրամիության անդամակցությունը միաժամանակ նշելով, որ 12 առաջարկությունների մասին Նինոծմինդայի շրջանի բնակիչները շատ քիչ են տեղեկացված, տեղեկություն քիչ է տրամադրվում։
ԵՄ-ն տրամադրել է 12 ընդհանուր ուղեցույցներ և առաջնահերթություններ Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման համար՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում: Այս ուղեցույցները նպատակ ունեն խթանել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կայուն զարգացումը:
12 առաջարկություններից հիմնականներն են՝ ժողովրդավարական ինստիտուտների և կառավարման ամրապնդում. ժողովրդավարական բարեփոխումների խրախուսում, ներառյալ դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացումը, լրատվամիջոցների ազատության խթանումը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
Մինչև այժմ Վրաստանը կատարել է 12 առաջարկություններից երեքը։ Իսկ մյուսները կատարելու առումով քաղաքագետ Գիա Ջափարիձեն կարծում է, որ կառավարությունը շահագրգռված չէ այդ առաջարկությունները ի կատար ածելուն, հետևաբար ժողովուրդը պետք է համախմբվի և ճնշում գործադրի։
Քաղաքագետը նշում է, որ առաջարկությունները որոնք տրված են, դա Վրաստանի զարգացման համար է, հակառակ դեպքում դա Եվրոպային հարկավոր չէ։
Մանրամասները՝ ծրագրում.