Այս շաբաթ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 6-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 30, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 29, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 30, գիշերը՝ 14, Ադիգենում ցերեկը սպասվում է 26, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Ախալքալաքում ցերեկը կլինի 24, գիշերը՝ 10։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 22, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 31, գիշերը՝ 19 աստիճան տաքություն։ tv9news.ge