Ջիգրաշենի դպրոցի հիմնական խնդիրը փտած հատակն է

Ջիգրաշենի դպրոցի հիմնական խնդիրը փտած հատակն է

Ջիգրաշեն գյուղի դպրոցի դասասենյակների հատակը փտել է: Դպրոցի շենքը կառուցվել է 1965թ.:

Ինչպես մեզ պատմեց, դպրոցի տնօրեն Շավարշ Կուկուրչյանը, հիմնականում դպրոցի հատակն է գտնվում անմխիթար վիճակում, որը երկար ժամանակ չի փոխվել և փտել է: Նրա խոսքով՝ հատակի տակից ցուրտ է փչում, և ինչքան էլ ջեռուցվեն դասասենյակները, միևնույն է, ցուրտ է:

Վերջերս Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան հայտարարեց, որ դպրոցների հիմնական խնդիրը զուգարանների կառուցումն է: Նախարարը հույս հայտնեց, որ այն ժամանակ, երբ զուգարանների կառուցումը կդառնա «կյանքի և մահվան» հարց, շատ դպրոցական ինքնակառավարումներ միջոցներ կհայթայթեն զուգարաններ կառուցելու համար:

Զուգարանի խնդիր ունի նաև Ջիգրաշենի դպրոցը: Այս դպրոցում սովորում են 108 աշակերտ: Դպրոցը 3 տարի է արդեն ապահովված է կենտրոնական ջեռուցմամբ, դասասեղաններն ու աթոռները նոր են: Դպրոցը գրքերի խնդիր նույնպես չունի:
Տնօրեն Շավարշ Կուկուրչյանի խոսքով՝ դպրոցի բոլոր միջոցները ուղղված են ջեռուցման ծախսերին, մյուս խնդիրների լուծման համար ֆինանսներ չունեն, որպեսզի ինքնուրույն լուծեն դրանք:

Մանրամասները մեր նյութում.



Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting