Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից․
Նիդեռլանդներում ուժեղ փոթորիկը մեկ մարդու կյանք է խլել: Ըստ տեղեկությունների՝ քամին, որի արագությունը հասնում էր ժամում 145 կիլոմետրի, արմատախիլ է արել ծառեր։ Արմատախիլ ծառերից մեկն ընկել է մեքենայի վրա, որով ուղևորվում էր 51-ամյա կին: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Ծառերի տապալման հետևանքով մի քանի մարդ տուժել է նաև Ամստերդամում: Վնասվել են նաև մեքենաներ և շինություններ։
Ամստերդամի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են ուժեղ քամու պատճառով, իսկ երկաթուղային հաղորդակցությունը խաթարվել է։ Իշխանությունը քաղաքացիներին հորդորում է մնալ տանը: 1tv.ge