Հուլիսի 3-ը մոլորակի ամենաշոգ օրն է եղել. ինչպիսի՞ն է գիտության կանխատեսումը

Հուլիսի 3-ը մոլորակի ամենաշոգ օրն է եղել. ինչպիսի՞ն է գիտության կանխատեսումը

Օդերեւութաբանների տվյալներով՝ պատմության մեջ ամենաշոգ ջերմաստիճանը գրանցվել է 2023 թվականի հուլիսի 3-ին՝ մոլորակի միջին ջերմաստիճանն այս օրը գերազանցել է 7 տարվա վաղեմության ռեկորդը։ 2016-ի ռեկորդը եղել է 16,92 աստիճան Ցելսիուս, սակայն այս անգամ ջերմաստիճանը հասել է 17,01 աստիճան Ցելսիուսի։

Գիտնականները նշում են, որ հուլիսի 3-ն այժմ ամենաշոգն է 1979 թվականից ի վեր, երբ սկսվեց արբանյակային եղանակի մոնիտորինգը: Բայց նրանք վստահ են, որ սա ռեկորդ է 19-րդ դարի վերջից սկսած մի շարք պարբերական գիտական ​​դիտարկումների պատմության մեջ։

Գիտնականները կարծում են, որ ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով կլիմայի ընդհանուր փոփոխության համադրությունը և բնական Էլ Նինյո երևույթի սկիզբը օգնում են ջերմաստիճանի նոր ռեկորդներ սահմանել:

Տեղեկատվության համար՝ Էլ Նինյոն ուժեղ բնական երեւույթ է՝ հասարակածային և Խաղաղ օվկիանոսի հարավում ջրի ջերմաստիճանի պարբերական բարձրացում։ Այն ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա: Վերջին Էլ Նինյոն տեղի է ունեցել 2016թ. Իսկ այժմ, ըստ գիտնականների, այն վերադառնում է։

Այս տարվա ամառը ռեկորդային շոգ է Իսպանիայում և ասիական երկրներում։ Հունիսին շոգը ներթափանցեց Չինաստան. վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Պեկինում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև 41 աստիճան։

«Այն փաստը, որ մոլորակի մակերեսի միջին ջերմաստիճանն առաջին անգամ հասել է 17 աստիճանի, նոր հանգրվան է գլոբալ տաքացման պատմության մեջ», – ասում է օդերեւութաբան Լեոն Սիմոնսը։ «Այժմ, երբ Էլ Նինյոյի տաք փուլը սկսվում է, մենք կարող ենք սպասել ռեկորդային շոգ օրերի և ամիսների և տարեկան ռեկորդային ջերմաստիճանի հաջորդ մեկուկես տարվա ընթացքում»:

«Այս տարվա հուլիսը կարող է լինել ռեկորդային ամենաշոգ ամիսը», – ասել է Լայպցիգի համալսարանի գիտնական Կարստեն Հաուստեյնը: