Կիլիան Մբապեն ճանաչվել է աշխարհի լավագույն հարձակվող

Կիլիան Մբապեն ճանաչվել է աշխարհի լավագույն հարձակվող

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն ESPN-ի վարկածով ճանաչվել է 2022/23 մրցաշրջանի աշխարհի լավագույն հարձակվող:

Ավարտված մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղում դարձել էր 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն նաև 5-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձել էր Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու:

Աշխարհի լավագույն հարձակվողների տասնյակը՝

1. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
2. Վինիսիուս («Ռեալ»)
3. Լիոնել Մեսի (ՊՍԺ/«Ինտեր Մայամի»)
4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
5. Անտուան ​​Գրիզման («Աթլետիկո»)
6. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)
7. Ռաֆայել Լեաու («Միլան»)
8. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
9. Քրիստոֆեր Նկունկու («Չելսի»)
10. Նեյմար (ՊՍԺ)