Վրաստանում երիտասարդների 74%-ը կողմ է ԵՄ-ին երկրի անդամակցությանը

Վրաստանում երիտասարդների 74%-ը կողմ է ԵՄ-ին երկրի անդամակցությանը

Վրաստանում երիտասարդների 74%-ը կողմ է ԵՄ-ին երկրի անդամակցությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կատարած հարցման արդյունքները:

Հետազոտության տվյալներով՝ Վրաստանի քաղաքներում ապրող երիտասարդների հայացքները տարբերվում են գյուղական տարածքների երիտասարդության հայացքներից՝ երիտասարդների 80%-ը քաղաքներում ուզում է, որ Վրաստանը ԵՄ անդամ դառնա, իսկ գյուղերում այդ կարծիքին է 66%-ը:

Հետազոտությունը կատարվել է երկրի մասշտաբներով 2016 թ. մայիս-հունիսին: Հարցմանը մասնակցել են Վրաստանի 14-29 տարեկան քաղաքացիներ:

www.1in.am



Opinion, pooling and voting