Օրլովկայից մինչեւ անցակետ տանող ճանապարհը վերանորոգվում է

Օրլովկայից մինչեւ անցակետ տանող ճանապարհը վերանորոգվում է

Վերանորոգվում է Օրլովկա գյուղից մինչեւ անցակետ տանող Վրաստան-Հայաստան միջպետական նշանակության ճանապարհը: Ներկայումս շինաշխատանքներ են ընթանում Օրլովկայից մինչեւ Գորելովկա տանող ճանապարհին:

Գործատուն Քութաիսիի «შპს საქმილსადენმშენი» ընկերությունն է, իսկ աշխատանքներն իրականացնում է Ջավախավտոգզա ընկերությունը:

Մենք կապվեցինք «Ջավախավտոգզա» ընկերության ներկայացուցչի հետ՝ ով ասաց. «Ճանապարհի որոշ տեղերում քանդված ասֆալտի շերտը հանվում է և փոխարինվում նոր շերտով: Օրլովկայից մինչեւ անցակետ տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները մոտ 10 օրվա ընթացքում կավարտենք եթե եղանակը նորից չվատթարանա»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Օրլովկայից մինչեւ անցակետ տանող ճանապարհը վերանորոգվում է

Թեմատիկ՝