Վրաստանում ապրող երիտասարդների 62%-ը ֆինանսապես կախված է ծնողներից: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կատարած հարցման արդյունքները:
Մասնավորապես, վրացի երիտասարդության միայն 27%-ը սեփական եկամուտ ունի, 14%-ը հայտարարել է, որ իրեն զուգընկերն է պահում, 7%-ի համար եկամտի հիմնական աղբյուրը մոտ հարազատների կենսաթոշակն է:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վրացի երիտասարդության ծախսերի զգալի մասը կազմում է հարկերի վճարումը:
Նշվում է, որ տրանսպորտի, զվարճանքների, տնից դուրս սննդի և ծխախոտի վրա երիտասարդ տղաներն ավելի շատ են ծախսում, քան աղջիկները: Վերջիններիս ծախսերը տղաների ծախսերին գերազանցում են միայն գեղեցկության սրահներում:
Հիմնադրամի զեկույցի համաձայն՝ երիտասարդության 70%-ը Վրաստանում ապրում է ծնողների հետ: 14-18 տարեկանում ծնողներից կախված է երիտասարդության 90%-ը, 19-24 տարեկանում՝ 67%-ը, 25-29 տարեկանում՝ 52%-ը: