Կոչ ենք անում իշխանություններին պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին և հասկացնել, որ բռնությունն անընդունելի է. ԱՄՆ դեսպանատուն

Կոչ ենք անում իշխանություններին պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին և հասկացնել, որ բռնությունն անընդունելի է. ԱՄՆ դեսպանատուն

Մենք կոչ ենք անում իշխանություններին պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր խախտել են օրենքը և հստակ ցույց տալ, որ բռնությունն անընդունելի է, ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Վրաստանի կառավարությունը պարտավոր է պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնական իրավունքները։

«Tbilisi Pride-ն այսօր ստիպված եղավ չեղարկել ծրագրված փակ միջոցառումը, քանի որ բռնությամբ սպառնացող անկարգապահ ամբոխը ներկաներին զրկեց սահմանադրորեն պաշտպանված խաղաղ հավաքների իրավունքից: Վրաստանի կառավարությունը պարտավոր է պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնական իրավունքները։ Բռնությունը, ահաբեկումը կամ հակասական տեսակետները լռեցնելու սպառնալիքները ոչ ժողովրդավարական են և հակասում են Վրաստանի հանդուրժողականության, կարեկցանքի և բազմակարծության պատմությանը: Մենք կոչ ենք անում իշխանություններին պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր խախտել են օրենքը և հասկացնել, որ բռնությունն անընդունելի է»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։