Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է գտնվել Իսպանիա-Անգլիա ֆուտբոլային հանդիպմանը

Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է գտնվել Իսպանիա-Անգլիա ֆուտբոլային հանդիպմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կնոջ, որդու և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բաթումիում ներկա է գտնվել ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։

Առաջնության եզրափակչում միմյանց հետ հանդիպեցին Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։

Անգլիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Իսպանիային։

Վարչապետի հետ մարզադաշտում ներկա են եղել Վրաստանի և Հայաստանի նախարարների կաբինետի անդամները։

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է իր հայ գործընկերոջը։