Վրաց-հայկական սահմանն ID քարտով հատել հնարավոր չէ

Վրաց-հայկական սահմանն ID քարտով հատել հնարավոր չէ

Վրաց-հայկական սահմանը նույնականացման քարտով (ID) հատել հնարավոր չէ:

Երեկվանից՝ հուլիսի 7-ից հայկական և վրացական մեդիաները, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունը, տեղեկություն էին տարածել, թե, իբր, հուլիսի 1-ից վրաց-հայկական սահմանը հնարավոր է հատել ID քարտերով:

«Ալիք Մեդիա»-ն տեղեկությունը ճշտելու նպատակով այցելեց վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետ, որտեղ թե՛ վրացական կողմի, թե՛ հայկական կողմի մաքսային ծառայողները հայտնեցին, որ այս պահին ID քարտերով հնարավոր չէ հատել սահմանը:

Ի դեպ, հուլիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված է. «2023 թ. հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թ. հուլիսի 1-ից»:

Aliq.ge