Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են

Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են

Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. ինքնաթիռում գտնվող բոլոր վեց մարդիկ զոհվել են, հայտնում է Reuters-ը։

Cessna C550 բիզնես-ջեթը թռնում էր Լաս Վեգասից և կործանվել է Լոս Անջելեսից մոտ 136,79 կիլոմետր դեպի հարավ:

Փրկարարները, ժամանելով դեպքի վայր, տեսել են, որ ինքնաթիռն արդեն այրվել է։ Cessna ինքնաթիռը բախվել է դաշտին, ամբողջությամբ այրվել։

Փրկարարների տեղեկություններով՝ հրդեհը ոչնչացրել է մոտ մեկ ակր բուսածածկ տարածք և մեկուսացվել ժամը 5:35-ին։

Լրագրողների տեղեկություններով՝ առավոտյան այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, պատված է եղել թանձր մառախուղով, ինչի պատճառով ինքնաթիռը կարող էր վթարի ենթարկվել։

Tert.am