«Մարդիկ, օգնե՛ք»,- Անահիտ Հովհաննիսյանի օգնության ճիչը Ախալքալաքիից

«Մարդիկ, օգնե՛ք»,- Անահիտ Հովհաննիսյանի  օգնության ճիչը Ախալքալաքիից

Հայաստանից 74-ամյա Գալյա Հակոբյանի ընտանիքն արդեն 12 տարի է ապրում է Ախալքալաքի քաղաքում: Գալյա Հակոբյանը ապրում է իր 46-ամյա դստեր՝ Անահիտի հետ շատ ծանր սոցիալական պայմաններում:

Ֆինանսական դժվարությունների պատճառով այս ընտանիքը ստիպված է եղել Երևան քաղաքից տեղափոխվել պապի տուն, որը ապրել է Ախալքալաքիում: “Հորս մահվանից հետո պարտքերի պատճառով մենք վաճառեցինք Երևանի տունը և տեղափոխվեցինք Ախալքալաքի՛՛,- ասում է Անահիտ Հովհաննիսյանը: Սակայն պապի տունը իրենից ներկայացնում է հին շինություն և գտնվում է անմխիթար վիճակում:

Տան դռները փտել են, լուսամուտները առանց ապակիների են, տանը էլեկտրական հոսանք չկա, ապրելու համար տարրական պայմաններ ևս չկան: Մայր ու աղջիկ ապրում են մի փոքրիկ սենյակում, որտեղ վառարանն է դրված: Վառարանի համար վառելիք են հանդիսանում թղթե արկղները, որոնք նրանք հավաքում են խանութներից: Սենյակի ջերմաստիճանը ձմռանը հասնում է մինչև զրո աստիճանի:

՛՛Ապրում ենք Հայաստանից ստացվող մորս 140 լարի թոշակով: Ես հիվանդ եմ, վերջին ժամանակներս ինձ մոտ հայտնաբերվել է որովայնային շրջանի ուռուցք, իսկ վիրահատության համար շատ գումար է անհրաժեշտ: Այստեղ՝ Վրաստանում մենք չենք կարողանում օգտվել ամենատարրական ծառայություններից, ինչպես օրինակ շտապ օգնությունն է, քանի որ այն վճարովի է այլ երկրների քաղաքացիների համար: Արդեն 6 ամիս է ես ուժեղ ցավեր ունեմ և օգտագործում եմ մեծ քանակությամբ ցավազրկող դեղամիջոցներ՛՛,- ասում է Անահիտը:

Գալյա և Անահիտ Հովհաննիսյանները չեն կարող օգտվել բժկական ապահովագրության ծառայություններից և արտոնություններից, քանի որ հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ: Անահիտի խոսքով՝ նրանք գումար չունեն, որպեսզի կացության ձև ստանալու համար դիմում ներկայացնեն և այնուհետև կարողանան օգտվել Վաստանի քաղաքացիներին վերապահվող իրավունքներից:

Անահիտը 1995թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը կարմիր դիպլոմով: Անահիտը ավարտել է պրոֆեսոր, հանրաճանաչ օպերային երչուհի Գոհար Գասպարյանի կուրսը և նույնպես հանդիսանում է օպերային երգչուհի: Անահիտը նաև նկարում է:

Ինչպես Անահիտը նշեց, նա օգնության խնդրանքով դիմել է տեղի իշխանություններին, սակայն նրան պատասխանել են, որ ոչնչով չեն կարող օգնել, քանի որ նրանք հանդիսանում են այլ երկրի քաղաքացիներ:

՛՛Մենք շատ հարուստ հարևաններ ունենք, սակայն նրանք նույնպես չեն ցանկանում որևէ ձևով օգնել՛՛, ասում է Անահիտը: Օգնության բոլոր հույսերը կորցնելուց հետո Անահիտը որոշել էր դիմել Նոր ռադիոյին և Նոր ռադիոյի միջոցով դիմել մարդկանց օգնության ստանալու համար:

՛՛Բարի մարդիկ, օգնեք մեզ դուրս գալ այս սարսափելի վիճակից՛՛,- այս խոսքերով Անահիտ Հովհաննիսյանը դիմեց հանրությանը:

Բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին (+995)574 86 13 50:

Մանրամասները դիտեք մեր տեսանյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting