Երեխային ծեծելու մեղադրանքով ձերբակալվել է խորթ հայրը

Երեխային ծեծելու մեղադրանքով ձերբակալվել է խորթ հայրը

9-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով մոտ 60 տարեկան տղամարդ է ձերբակալվել: Ներքին գործերի նախարարությունից հաստատում են այս տեղեկությունը։

Հետաքննությունը սկսվել է ընտանեկան բռնության 126 հոդվածով։ Ռուսթավի քաղաքի առաջին բաժնում ընթանում է ականատեսների հարցաքննումը։

Հուլիսի 5-ին ականատես Ռուսկա Մճեդլիձեն սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածել Ռուսթավիում 9-ամյա տղայի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։

Նա գրել է, որ հուլիսի 4-ին բռնությունից հետո մոր հետ հարցաքննության տարված երեխային «գրանցել են, որ ընկել է», նրան ոչ ոք չի ծեծել, ուստի գործի հետաքննությունը դադարեցվել է։

Ներքին գործերի նախարարությունը ընտանեկան բռնության վերաբերյալ հետաքննություն է սկսել հուլիսի 5-ին այն բանից հետո, երբ սոցցանցերում հրապարակվել է մանկապղծության մասին տեղեկությունը։

Քննության տվյալներով՝ 9-ամյա տղային խորթ հայրը ծեծի է ենթարկել բնակելի շենքի բակում բազմաթիվ մարդկանց աչքի առաջ:

«Ես երրորդ հարկի պատշգամբում էի, նայեցի, երեխան պառկած էր գետնին, մի մարդ կանգնած էր ու ոտքով հարվածում», – պատմել է Ռուսկա Մճեդլիձեն, ով մի քանի ժամ ներկա է եղել հարցաքննությանը։tv9news.ge