ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ նշելով, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ պետք է ավարտվի, նախքան դաշինքը կքննարկի իր շարքերը Կիևին համալրելու հարցը։
Բայդենը CNN-ի հաղորդավար Ֆարիդ Զաքարիային ասել է, որ թեև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի մոտալուտ անդամակցության մասին քննարկումը վաղաժամ է, բայց ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները կշարունակեն նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա ուժերին տրամադրել անհրաժեշտ սպառազինություն: 1in.am