Նինոծմինդա քաղաքում Կամոյի փողոցում կառուցվում է ջրահեռացման համակարգ։ Ջրահեռացման համակարգի առաջին հատվածը (մոտ 900 մետր) իրականացվել է 2022 թվականին Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն մասում ։
Ջրահեռացման համակարգի շարունակականությունն իրականացվում է 2023թ. Նախատեսվում է ացկացնել 550 մետր դրենաժային համակարգ, նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 283 000 լարի: Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Արմեն Հովսեփյանը։
Ինչպես մեկնաբանեց Արմեն Հովսեփյանը, աշխատանքները մոտենում են ավարտին, աշխատանքների մի մասն ավարտվել է անցյալ տարի, իսկ մնացածը կավարտվի առաջիկա մի քանի օրերին։ Այս տարի ջրահեռացման համակարգ անցկացվել է չորս փողոցներում. Այս պահին Կամոյի փողոցում աշխատանքներ են տարվում։ Պետք է կառուցենք 140 մետր ու ավարտենք այնտեղ նախատեսված աշխատանքները։
Կարեւոր է նշել, որ հորդառատ անձրեւների ժամանակ լուրջ խնդիր է դարձել Նինոծմինդա քաղաքում ջրահեռացման փոսերի բացակայությունը։ Ջուրը լցվել է բակերը և լցվել բնակելի տարածքներ՝ անհարմարություն և վտանգ ստեղծելով բնակիչների համար։
Տեղի բնակիչները նշել են, որ ջրահեռացման համակարգը Նինոծմինդայի ենթակառուցվածքի զարգացման անբաժանելի մասն է: Այս նախագծի շնորհիվ հորդառատ անձրեւների ժամանակ բակերը այլեւս ջրով չեն լցվի։