
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գագրա քաղաքում հուլիսի 8-9-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել է մոտ 800 տուն։
Ըստ աբխազական լրատվամիջոցների՝ տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունը դեռ զբաղվում է աղետի հետևանքների վերացման ուղղությամբ, փրկարարները շենքերում կուտակված ջուրը դուրս են հանում:
Բնական աղետի հետևանքով հեղեղվել են ինչպես առանձնատներ, այնպես էլ բարձրահարկ շենքեր ու փողոցներ, վնասվել են ճանապարհներ, երկաթուղային գծեր և մոտ 250 վագոն։
Դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի խոսքով, հորդառատ անձրևը հեղեղել է 1 100 շենք, այդ թվում՝ մի քանի վարչական շենք և Բիճվինթա հանգստավայրը: aliq.ge