Գազի բորսայական գինը Եվրոպայում երկուշաբթի իջնում է 06, տոկոսով՝ նախորդ օրվա համեմատ՝ հազար խորանարդ մետրը 375 դոլարի սահմաններում, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Ըստ TTF (Եվրոպայի ամենամեծ հաբը, որը գտնվում է Նիդեռլանդներում) ինդեքսի՝ օգոստոսյան (առաջիկա) ֆյուչերսները աճուրդներն սկսել են 373,7 դոլարից (-0,9%)։ Արժեքը կազմում էր 375,1 դոլար (-0,6%)։ Գնանշումների դինամիկան ներկայացվում է նախորդ աճուրդային օրվա հաշվարկով՝ հազար խորանարդ մետրը 377,3 դոլար։
Գազի գինը Եվրոպայում իջնում էր անցած տարեվերջից, մինչեւ որ մայիսի 25-ին երկու տարվա մեջ առաջին անգամ հասավ հազար խորանարդ մետրը 300 դոլարից էլ ցածր նիշի։ Դա ավելի քան 13 անգամ ցածր էր անցած տարվա գարնան սկզբի ռեկորդային մեծություններից՝ հազար խորանարդ մետրը 3 892 դոլար։ news.am